Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողան. «ՈՒկրաինացիներն իրենք պետք է լուծեն իրենց հարցերը»

Էրդողան. «ՈՒկրաինացիներն իրենք պետք է լուծեն իրենց հարցերը»
05.03.2014 | 11:15

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է ՈՒկրաինայի ճգնաժամն ու Ղրիմում ստեղծված իրավիճակը: Ըստ Reuters-ի՝ էրդողանն ասել է, թե Ուկրաինայում ծագած ճգնաժամի կարգավորումը, նախևառաջ, հենց ուկրաինացիների պատասխանատվության հարցն է: Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ ՈՒկրաինայում անկայունությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի վրա:

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ